Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայտնաբերվել է 79 տարի առաջ խորտակված «Արմենիա» շոգենավը

Հայտնաբերվել է 79 տարի առաջ խորտակված «Արմենիա» շոգենավը
28.04.2020 | 12:29

Ղրիմի ափերի մոտ հայտնաբերվել է 79 տարի առաջ խորտակված «Արմենիա» շոգենավը: Այս մասին տեղեկանում ենք ռուսական «Звезда» հեռուստաալիքից:
«Արմենիայի» «մահը» համարվում է պատմության մեջ ծովային ամենամեծ աղետներից մեկը: Այն խորտակվել է 1941-ին գերմանացիների կողմից:


«Նավը 1.5 հազար մետր խորության վրա է գտնվում, ափից հեռավորությունը մոտ 18 մղոն է: Հատուկ սարքավորումների միջոցով՝ մասնագետները կկարողանան մանրամասն ուսումնասիրել նավն ու որոշ փորձնմուշներ վերցնել»,- հաղորդում է հեռուստաալիքը:
Ծովային աղետը մի քանի հազար մարդու կյանք է խլել: Շոգենավը խորտակվել է գերմանական ինքնաթիռի հրթիռակոծումից անմիջապես հետո:

Դիտվել է՝ 2808

Մեկնաբանություններ